«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Առանցքում էն անելիքն է, որ չորս տարի չենք անում

Առանցքում էն անելիքն է, որ չորս տարի չենք անում
16.11.2024 | 14:46

Թեմաները կապ ունեն այնքանով, որքանով որ դրանք միայն քննարկումների, լեզվակռվի, իրար հանդեպ կասկածի, պասիվ թշնամանքի առիթ են դառնում ու վերջ:

Առանցքում էն անելիքն է, որ մենք 4 տարի չենք անում, ու էդ չանելուց մենք ենք մեր աչքին դավաճան դառնում, ոչ լիարժեքության բարդույթին ենք տրվում, անկարող ենք դառնում: Սա է:

Մի բան ունենք անելու՝ չենք անում: Ու վախենամ, որ եթե չանենք, ամբողջ կյանքում այդ չարածը մեզ հետապնդելու է:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3571

Մեկնաբանություններ